|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Կրկին վերահաստատում եմ, որ մայիսի 22-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունն ամբողջությամբ արտացոլում էր ալիև-փաշինյան հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Հակահայկական բոլոր կետերին փաշինյանը տվել է իր համաձայնությունն ինչպես այդ հանդիպման ընթացքում, այնպես էլ իր հանրային ելույթներում:
Այդ հայտարարության յուրաքանչյուր բառն ու միտքը քննարկվել ու համաձայնեցվել է փաշինյանի ու ալիևի հետ:
Եվրոպական խորհրդի մամուլի գրասենյակի՝ այսօր տարածած հայտարարությունը, որում փորձ է արվում սրբագրել մայիսի 22-ին Բրյուսելում ձեռք բերված հակահայկական պայմանավորվածությունները, հետևանք է Հայաստանում և Արցախում տեղի ունեցած անհամաձայնության ու բողոքի չընդհատվող հուժկու ակցիաների:
Մեր պայքարն արդար է, իսկ հաղթանակն անխուսափելի . . .
Արթուր Ղազինյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր