| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            
Հայտնի է, որ սահմանադրական փոփոխություններից հետո ԱԺ-ն պետք է ձեռնամուխ լինի Ընտրական նոր օրենսգրքի և «ԱԺ կանոնակարգ» նոր օրենքի մշակմանը: Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նշեց, որ ԱԺ-ում բավական լուրջ և ծավալուն աշխատանքներ են սպասվում, առաջին հերթին` ԱԺ կանոնակարգ -օրենքի փոփոխություն, հետո` Ընտրական նոր օրենսգրքի ընդունում:
«Երկուսն էլ բավական աշխատատար, քաղաքական լուրջ ծավալի փաստաթղթեր են, և այստեղ պետք է կարևորվեն քաղաքական մյուս ուժերի կողմից արվող առաջարկությունները, դրանց քննարկումը և ընդունումը: Այդ նախագծերի վերաբերյալ կլինեն լսումներ, քննարկումներ` թե\' ԱԺ-ում ներկայացված, թե\' ԱԺ-ից դուրս քաղաքական ակտիվ ուժերի ու ՀԿ-ների հետ»,- ասաց Գագիկ Մելիքյանը` հավելելով, որ արդեն իսկ սկսվել է առաջարկությունների ընդունման գործընթացը:
Հարցին, թե արդյո՞ք ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» ակտիվորեն կմասնակցեն այդ քննարկումներին, թե՞ կբոյկոտեն, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Ինչպես միշտ, էլի: Որոշ ելույթներ կունենան` հրապարակային կամ ոչ հրապարակային, բայց ամեն դեպքում ճիշտ կլինի, որ մասնակցեն»: