|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դեմ է Ս-400-ների վերաբերյալ համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու` Թուրքիայի առաջարկին. հաղորդում է haberler.com կայքը:
CNN-ի` ազգային անվտանգության հարցերով թղթակից Ռայան Բրաունիի ձեռք բերած տեղեկությունների համաձայն` Պենտագոնը մերժել է Թուրքիայի առաջարկը: «Թուրք և ամերիկացի զինվորականները ամեն մակարդակում շարունակում են իրենց հաղորդակցությունը: Ս-400-ների նման ՀՕՊ համակարգերը արտադրվել են Ֆ-35-ի նման կործանիչները ոչնչացնելու համար: Ս-400-ների ռադարների համակարգը վտանգ է Ֆ-35-ների համար: Թուրք պաշտոնյաներն էլ ԱՄՆ այցելեցին: Նրանք տեղեկացվեցին այդ վտանգների մասին»,– նշված է հայտարարության մեջ: