|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ առևտրային ներկայացուցչության գրասենյակը հաստատել է, որ հոկտեմբերի 18-ից ուժի մեջ են մտնում Եվրամիությունից ներկրվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը. հայտնում է Reuters գործակալությունը:
Ցուցակում, մասնավորապես, տեղ են գտել բրիտանական, գերմանական, իսպանական և ֆրանսիական օդանավերը, որոնց մաքսատուրքերը կբարձրանան 10 տոկոսով:
ԵՄ երկրների մեծ մասի սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի համար մաքսատուրքերը կկազմեն 25 տոկոս: Դրանք կսահմանվեն նաև ֆրանսիական գինիների, շոտլանդական վիսկիի և եվրոպական մի շարք երկրներում պատրաստված պանիրների վրա:
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչի կայքում հրապարակված «սև ցուցակում» ներառվել է ավելի քան 150 ապրանքատեսակ: