|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 14-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Բերտրան Լամոնի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի կառավարությունից։
Պետական նախարարը բարձր է գնահատել կառույցի գործուն ջանքերը Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացման ուղղությամբ: Արտակ Բեգլարյանը կարևորել է ԱՀ կառավարության և ԿԽՄԿ առաքելության ներդաշնակ աշխատանքը հատկապես հետպատերազմյան բազմաթիվ խնդիրների արդյունավետ լուծման հարցում՝ ընդգծելով լրացուցիչ ռեսուրսների ներգրավման անհրաժեշտությունը:
ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնը ներկայացրել է վերջին ամիսներին Արցախում իրականացված ու ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև հետաքրքրվել է կառավարության մոտեցումներից: Երկուստեք կարևորվել է համագործակցության հետագա խորացումն՝ ի նպաստ խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական զարգացման, առողջության պահպանման, կրթության հասանելիության և կենսական նշանակության այլ հիմնախնդիրների լուծման: