կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-28 10:53
Տնտեսական

Չէ, չենք վախում, էդ դուք մեզնից պետք է վախենաք. Փաշինյան

Չէ, չենք վախում, էդ դուք մեզնից պետք է վախենաք. Փաշինյան

Այսօր խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստվում է դիմել արբիտրաժային դատարան:

«Մամուլում այդպիսի ընկալում կա՝ վայ, «Լիդիան»-ը դիմում է արբիտրաժային միջազգային դատարան, վերջ, կորանք ազգովի: Հա, դիմում ա, թող դիմի: Ի դեպ, շատ միջազգային ֆակտորներ կան, որ այդպես խոսում են, ասում են՝ մենք կդիմենք միջազգային դատարան, ու սենց ուշադիր նայում են ու որ տեսնում են` չենք ուշաթափվում էդ նախադասությունից, իրենք են սկսում ճնշել՝ ո՞նց, էդ դուք մեզնից չեք վախո՞ւմ: Չէ, չենք վախում: Էդ դուք մեզնից պետք է վախենաք, եթե վախենալու բան կա, ոչ թե մենք ձեզնից»,- հայտարարեց նա:

Փաշինյանը ներկայացրեց նաև կառավարության դիրքորոշումը. «Կառավարությունը բյուջեից 300 000 դոլար է հատկացրել, որ միջազգային բարձր հեղինակություն ունեցող ընկերություն ներգրավի, որպեսզի տեղում փորձաքննություն իրականացվի և տրվի պատասխան, որ այն ռիսկերը, որ տեղի կունենան, շահագործման համար ընդունելի՞ են, թե՞ ոչ: Եթե եզրակացությունը լինի բացասական, որ ասեն` ռիսկեր կան Ջերմուկի ու Սևանի ջրերի համար, ծրագիրը կփակվի, որ ասեն՝ մեծ չեն, կառավարելի են, կաշխատի: Խնդիրը ձգձգվեց նաև այն պատճառով, որ «Լիդիան»-ը հրաժարվեց համագործակցել կառավարության հետ»:

Նա հիշեցրեց, որ «այնտեղ կան խոցեր», և ինքը ժամանակին բնապահպանության նախարարին հրավիրել էր և հարցրել, թե այն, ինչ ՇՄԱԳ-ի մեջ գրված է,  ճի՞շտ է, և պատասխան է ստացել, որ չի կարող հիմնավոր համարել, ինչն էլ պատճառ է հանդիսացել հանքի շահագործումը կասեցնելու համար: Ըստ Փաշինյանի` ժամանակին Ջերմուկում հանդիպել է երեք կողմին էլ` առաջարկելով աշխատել փաստերի հիման վրա: «Իմ պրոբլեմն այն է, որ ես չունեմ որևէ հենք՝ որոշում կայացնելու համար: Ես չեմ կարող մոտավորապեսով կամ աչքաչափով կայացնել որոշում, և ինչ լինի եզրակացության մեջ, կառավարությունը կյանքի կկոչի»,- ասաց նա: