Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է «Լույս» հիմնադրամի աջակցությունը վայելող մի խումբ ուսանողների հետ` հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, վարչապետը ողջունել է աշխարհի ճանաչված բուհերում սովորող հայ երիտասարդներին (4-ը` ԼՂՀ-ից) Արցախում գտնվելու եւ «Լույս»-ի ծրագրերն այստեղ եւս իրականացնելու կապակցությամբ, բարձր գնահատել երիտասարդների` ուսման նկատմամբ սերն ու ձգտումը, կարեւորել ձեռք բերած գիտելիքներն ի նպաստ հայրենիքին օգտագործելը:
Վարչապետի խոսքով` ԼՂՀ-ում կադրերի լուրջ խնդիր կա գրեթե բոլոր բնագավառներում: Նա ուսանողներինառաջարկել է ուսումն ավարտելուց հետո հաստատվել Արցախում` իհարկե, համապատասխան պայմանների առկայությամբ:
Իր գործունեության երկու տարվա ընթացքում «Լույս» հիմնադրամը հոգացել է հարյուրավոր հայ ուսանողների ուսման վարձը: Միայն այս տարի հիմնադրամի հովանավորությամբ աշխարհի մի շարք առաջատար բուհերում սովորում են 200-ից ավելի ուսանողներ: