Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Yerkir.am-ի և «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում անդրադարձել է մամուլի հրապարակումներին, թե իբր մարտի 21-22-ը գաղտնի այց է կատարել Մոսկվա:
«Ես մարտի 21-22-ը չեմ եղել Մոսկվայում, ես մարտի 22-ին, այո, բացակայել եմ քաղաքից: Արտաքին գործերի նախարարն ունի գործառույթներ իրականացնելու իրավունք, բայց որևէ գաղտնապահության բան այստեղ չկա: Ենթադրել, որ կառավարության անդամը կարող է ինչ-որ սխալ բաներ անել, աբսուրդ է: Ես ունեմ գործառույթներ` խորհրդակցելու, տանելու աշխատանքներ, նախապատրաստելու, և այդ գործառույթների իրականացումը լինում է և՛ հեռախոսով, և՛ Երևանում, և՛ անհրաժեշտության դեպքում երկրից բացակայելու միջոցով, որպեսզի կարողանանք լավագույնս պատրաստել այն գործը, որի համար այս շաբաթ աշխատում էինք: Ես իմ գործառույթն եմ իրականացնում, մնացած բոլոր բաները, բոլոր կոնսպիրացիոն թեորիաներն ուղղակի ժամանակի վատնում են նրանց համար, ովքեր դրանով զբաղվում են»,-ընդգծեց նախարարը:
Հիշեցնենք, որ «168 ժամը» գրել էր, թե Զոհրաբ Մնացականյանը մարտի 21-22-ն ընկած ժամանակահատվածում «գաղտնի» այց է կատարել Մոսկվա: