Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Yerkir.am-ի և «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում անդրադարձել է Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանը:
«Կխնդրեմ, որ թույլ տաք հարգենք միմյանց` մեր գործընկերներով, որպեսզի մենք, համանախագահները, ադրբեջանական կողմը միաժամանակ անենք այդ հայտարարությունը»,- նշեց նախարարը:
Հիշեցնենք, որ երեկ Ավստրիայի նախագահական կայքը տեղեկություն էր տարածել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 29-ին հանդիպելու են Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ:
Yerkir.am-ի հարցին, թե մարտի 29-ին նախատեսվո՞ւմ է Փաշինյան-Ալիև հանդիպում, վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակը պատասխանել էր` ըստ էության, չհերքելով փաստը: «Ղեկավարների միջև հանդիպման մասին տեղեկությունը տարածում ենք համաձայնեցված կարգով»,- ասել էր Վլադիմիր Կարապետյանը:
Ինչ վերաբերում է բանակցային գործընթաց պաշտոնական Ստեփանակերտի վերադարձին, Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ այդ հարցը, անշուշտ, կարևորվում է: «Դուք գիտեք, որ մենք արտահայտել ենք մեր մոտեցումն այդ հարցի շուրջ, որ դա սկզբունքային հարց է, բայց ոչ` նախապայման: Սա պրակտիկ, պրագմատիկ հարց է, որպեսզի բանակցություններն էլ ավելի արդյունավետ տանվեն առաջ: Մենք այդ մտադրությունն արտահայտել ենք որպես առավել արդյունավետ բանակցելու կարևոր հանգամանք, կշարունակենք քննարկել»,- ասաց նա: