կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-09 14:30
Տարածաշրջան

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի. Արամ Ա

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի. Արամ Ա

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն իր ցավակցությունն է հայտնել Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան առնչությամբ: Այս մասին տեղեկանում ենք կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջից: Մասնավորապես նշված է.

Ի ՏԷՐ ՀԱՆԳԵԱՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔ ՄԵՍՐՈՊ Բ. ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄՈՒԹԱՖԵԱՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս, այսօր խոր ցաւով իմացաւ Կոստանդնուպոլսոյ հայոց Պատրիարքութեան Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերշ. Տ. Արամ Արք. Աթէշեանէն, որ կէսօրին Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Մեսրոպ Արք. Մութաֆեան իր հոգին աւանդած է։

Այս տխուր առիթով Վեհափառ Հայրապետը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Միաբանութիւնը իրենց խորազգաց ցաւակցութիւնները կը յայտնեն Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Սրբազանին, Միաբանութեան, Կրօնական Ժողովին եւ համայն Թուրքիոյ հայութեան։

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի։