|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Եղիցի լույս» մրցանակը կշնորհվի Արտավազդ Փելեշյանին. լրագրողների հետ զրույցում նշեց կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Ըստ նրա` Փելեշյանը հայ կինոարվեստում առաջին մարդն է, ով արժանի է այս մրցանակին:
«Մրցանակը կտրվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Փելեշյանը նաեւ խոստացել է, որ մեկ հանդիպում կունենա լրագրողների հետ»,-ասաց Խաչատրյանը:
Գեւորգյան ճեմարանի տեսուչ Գեւորգ եպիսկոպոս սրբազանն էլ նշեց, որ հայ եկեղեցու մասնակցությունը կինոփառատոնին արդեն 6 տարվա պատմություն ունի: Ըստ նրա` ընտրություն կատարելը դժվար է, սակայն Փելեշյանն իսկապես արժանի է այս մրցանակին:
Երեկ կինոփառատոնի շրջանակներում Հայաստան են ժամանել Արտավազդ Փելեշյանն ու Շառլ Ազնավուրը: Հարցին, թե արդյո՞ք Ազնավուրը կհանդիպի լրագրողների հետ, Խաչատրյանը պատասխանեց` ոչ, ստիպված ենք լինելու վայելել միայն նրա ներկայությունը: