|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Վանում երեկ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով փլուզված շենքերից փրկարարները դուրս են բերել 23 մարդու, նաեւ` 7 դիակ:
NTV հեռուստաալիքը տեղեկացնում է, որ փրկարարական աշխատանքներ իրականացվում են ամբողջությամբ փլուզված «Բայրամ» եւ «Ասլան» հյուրանոցների տարածքում: Փրկարարները բջջային հեռախոսներով կապ են հաստատել դեռեւս փլատակների տակ գտնվող մարդկանց հետ: Ենթադրաբար նրանք 10-ն են, որոնցիցի 4-ը հյուրանոցներից մեկի ստորգետնյա ավտոկայանատեղիում են:
Նոր երկրաշարժի հետեւանքով Վան նահանգում փլուզվել է 25 շենք, որոնցից 22-ում հոկտեմբերի 23-ի ավերիչ երկրաշարժից հետո արդեն մարդ չէր ապրում: