Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հոկտեմբերի 20-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պայմանագիր է կնքել «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ մի շարք ավտոճանապարհների վրա իրականցվող հիմնանորոգման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայություններ իրականացնելու համար: Այս մասին գրում է Civilnet.am-ը:
Ըստ պայմանագրի՝ ընկերությունը պետք է կատարի Երևան-Սևան -Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման, Գյումրի-Արևիկ-Այգեբաց-Վարդաքար, Մարտունի-Վարդենիս-ԼՂՀ սահման ավտոճանապարհների վրա իրականացվող հիմնանորոգման աշխատանքների հեղինակային հսկողություն:
Նախարարությունը «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը կնքել է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր արժեքն է 28 882 082 դրամ կամ մոտ 60 000 դոլար։
«Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն ունի 20-ից ավելի բաժնետեր։ Սակայն բաժնեմասերի գերակշիռ մասը՝ 88,1 տոկոսը, 2020-ի ապրիլի 16-ից պատկանում է Բագրատ Սամվելի Բադալյանին։ Ըստ հայտարարագրի՝ Բադալյանը տասը տարի ժամկետով իր բաժմեասերը հավատարմագրային կառավարման է հանձնել կնոջը՝ Մարգարիտա Ագանիսյանին:
Վերջին չորս ամսում՝ հուլիսից մինչ օրս, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ մեկ անձից գնման ընթացակարգով՝ առանց մրցույթի, կնքել է վեց պայմանագիր։ Այդ պայմանագրերով ձեռք է բերվել հեղինակային հսկողության ծառայություններ։ Առանց մրցույթի կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքն է 148 903 002 դրամ կամ 307 000 դոլար:
Միայն այս տարվա ընթացքում, երբ Բադալյանը գործադիրում է, «Ճաննախագիծ ինստիտուտի» հետ կնքվել է 18 պայմանագիր՝ ընդհանուր 404 432 320 դրամի կամ մոտ 834 000 դոլարի։
Ընկերության հետ պայմանագրերի մեծամասնությունը կնքել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, որտեղ Բադալյանը նախկինում եղել է նախարարի տեղակալ։
Հուլիսի 4-ին ՍիվիլՆեթը Քո գրպանից հաղորդման շրջանակում անդրադարձել էր նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար, հոկտեմբերի 7-ին Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակված Բագրատ Բադալյանի բիզնեսներին և պետական գնումներում դրանց հաջողություններին»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։