կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-05 16:32
Տնտեսական

ՀՀ-ն ու Իրանը տվեցին «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրն իրականացնող ընկերության ընտրության մեկնարկը

ՀՀ-ն ու Իրանը տվեցին  «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրն իրականացնող ընկերության ընտրության մեկնարկը

Մեղրիում 2007թ. մարտի 19-ին  ՀՀ կառավարության և ԻԻՀ կառավարության միջև (այսուհետ՝ կողմեր) ստորագրվել է «Արաքս սահմանային գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր: 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ կողմերը հայտարարում են «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրն իրականացնող կազմակերպության` ներդրող ընկերության ընտրության մեկնարկի մասին։ 

Նախատեսվում է, որ ներդրող ընկերությունն ինքնուրույն լուծելու է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման, շահագործման և տնօրինման հետ կապված ֆինանսական միջոցների հայթայթման և կազմակերպչական բոլոր հարցերը: Շինարարությունը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում, որից հետո 15-20 տարի երաշխիքային ժամկետում «Մեղրի» ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան պետք է վաճառքի նպատակով տեղափոխվի Իրան` ներդրող ընկերության կողմից կառուցվող մոտ 20կմ երկարությամբ և 220կՎ լարմամբ երկշղթա բարձրավոլտ օդային էլեկտրահաղորդման գծով (Ագարակ ենթակայանում նախատեսելով 3 անջատիչով սխեմա): 

Հետաքրքրված ներդրողները «Մեղրի» ՀԷԿ-ի կողմից արտադրվող էլեկտրական էներգիայի գնման գնի վերաբերյալ նախնական առաջարկները, համապատասխան ֆինանսական մոդելի ուրվագծմամբ, կարող են մինչև սույն թվականի ապրիլի 5-ը ներկայացնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Սույն թվականի ապրիլին նախատեսվում է ԻԻՀ Թեհրան քաղաքում կազմակերպել հանդիպում-քննարկում: Հետաքրքրված ներդրողների մասնակցությունը Թեհրանում կազմակերպվող հանդիպմանը ցանկալի է։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է նախապատվություն տալ պոտենցիալ այն ներդրողին, որի կողմից առաջարկվող ֆինանսական մոդելը կընտրվի որպես լավագույնը։ Այնուհետև պոտենցիալ ներդրողին կառաջարկվեն հետագա համագործակցության պայմանները։

 «Մեղրի» ՀԷԿ-ի հիմնական բնութագրերը բերված են ստորև․

 

  • Հաշվարկային հզորություն՝ 100 ՄՎտ,
  • Էլեկտրական էներգիայի տարեկան հաշվարկային արտադրանք՝ 750-800 մլն.կՎտժ,
  • Հաշվարկային ճնշում՝ 90 մ,
  • Ճնշումային թունելի տրամագիծ՝ 7,5 մ,
  • Ճնշումային թունելի երկարություն՝ 18,2 կմ,
  • Կապիտալ ներդրումների ծավալ՝ շուրջ 300 մլն. ԱՄՆ դոլար։

 

Պատվարը.

 

Պատվարի տիպը՝ ջրթափային-բետոնային,

բարձրությունը` 9 մ,

կատարի երկարությունը` 200 մ,

Էլեկտրակայանի տիպը` վերգետնյա,

Տուրբինի տիպը՝ ուղղահայաց Francis,

Ճնշումային խողովակաշարի տրամագիծը՝ մինչև 4,3 մ:

Ըստ նախնական գնահատականների՝ բերվում են նաև հիմնական շինարարական աշխատանքների մոտավոր ծավալները.

 Ջրթափային պատվար և լրացուցիչ սարքեր

 

գրունտային (հողային) աշխատանքներ                   820,000 մ3

գրունտային (ժայռային) աշխատանքներ                 160,000 մ3

 բետոն                                                                   130,000 մ3

ցեմենտ                                                                 47,000 տ

կաղապարամած (опалубка)                                     82,000 մ²

ամրան (арматура)                                                  5,330 տ

 

Ճնշումային թունել (ստորև աղյուսակում տվյալները բերված են 8,5 մ թունելի տրամագծով):

Ծավալները պետք է նվազեցվեն թունելի տրամագծին համապատասխան (թունելի տրամագիծը` 7,5 մ):

 

թունելի փորում (drill-and-blest)

286,000 մ3

թունելի փորում (TBM)

1,105,000 մ3

ՕԿՋ

350,000 մ3

թունելի բետոնային աշխատանքներ

37,000 մ3

թունելի հավաքովի բետոնե կոնստրուկցիաներ

154,000 մ3

ցեմենտ

78,000 մ3

կաղապարամած

69,000 մ3

ետլիցք (մոտ 10 մմ ավազահատիկներով)

47,000 մ3

փորում (бурение) և ցեմենտացում

6,000 գծամետր

ամրան

13,000 տ

ՀԷԿ-ի շենք.

գրունտային (հողային) աշխատանքներ                   20,000 մ3

գրունտային (ժայռային) աշխատանքներ                 186,000 մ3

բետոն                                                                   17,000 մ3

ցեմենտ                                                                 7,000 տ

կաղապարամած                                                    9,200 մ²

ամրան                                                                  5,330 տ