|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Պակիստանի զինվորականները խախտել են հրադադարի ռեժիմը և Հնդկաստանի հյուսիսային Ջամու և Քաշմիր նահանգի մի քանի բնակավայրեր գնդակոծել: Այս մասին տեղեկացնում է Asian News International-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Պունչ շրջանում: Նշվում է, որ հնդկական բանակը պատասխանել է գնդակոծությանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Պակիստանի բանակը հայտնել էր, որ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի 2 օդանավ խոցվել են Պակիստանի օդային տարածքում: Պակիստանի ԱԳՆ-ում օդային հարվածը պատճառաբանել էին ինքնապաշտպանության պատրաստականության ցուցադրմամբ:
Հավելենք`Սպիտակ տունը Հնդկաստանին և Պակիստանին կոչ է արել ապաէսկալացիայի հստակ քայլեր ձեռնարկել: