կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-23 10:46
Քաղաքական

Քոչարյանի գործով վերջին նիստերը կանցկացվեն բաց. «Փաստ»

Քոչարյանի գործով վերջին նիստերը կանցկացվեն բաց. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մինչեւ մարտի 1–ն ընկած ժամանակահատվածը իշխանությունները չեն պատրաստվում շատ խոսել Ռոբերտ Քոչարյանի դատական պրոցեսից: Այդ մասին, ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների, իր մոտեցումները մարտի 1–ի երթի ժամանակ կներկայացնի Նիկոլ Փաշինյանը: 

Մեր աղբյուրների պնդմամբ, արդեն կա քաղաքական որոշում, որ Քոչարյանի գործով դատական վերջին նիստերը անցկացվեն բաց՝ հասանելի հանրությանը, որպեսզի խուսափեն ավելորդ ինտրիգներից:

Թերթը նաեւ պարզել է, որ իշխանությունները որոշել են նման քայլով ցույց տալ եվրոպական դատական ատյաններին եւ այլ միջազգային կառույցներին իրենց «ժողովրդավար» եւ «սահմանադրական» վերաբերմունքը մարդու հիմնարար իրավունքների եւ արժեքների հանդեպ: Ի դեպ, տեղեկություններ կան, ըստ որի, Քոչարյանի փաստաբանները կդիմեն ՄԻԵԴ, եւ տեսակետ կա, որ բողոքն, ըստ ամենայնի, կբավարարվի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում