|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀԱՊԿ օպերատիվ ղեկավարությունում նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցում տարաձայնությունների հետ կապված վակուում չկա: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-նն:
«Ո'չ Կրեմլը, ո'չ ՀԱՊԿ մյուս անդամները ֆրուստրացիա չեն զգում, և ՀԱՊԿ ղեկավարությունում ոչ մի վակուում չկա, քանի որ գիտեք` այնտեղ աշխատում է գլխավոր քարտուղարի պարտականություններ կատարողը, որը կկատարի դրանք քանի դեռ գլխավոր քարտուղարի հետ կապված իրավիճակը չի պարզվել»,- ասել է նա լրագրողներին:
Հիշեցնենք, որ այսօր ռուսական Коммерсантъ-ը գրել էր. «ՀԱՊԿ-ը մոտակա տարում կարող է մնալ առանց լիարժեք գլխավոր քարտուղարի: Այդ պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի նշանակումը ձգձգվում է իր թեկնածուին հաստատել ակնկալող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չզիջող դիրքորոշման պատճառով»: