Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի բնակչությունը 2018 թ. աճել է 1 մլն 193 հազար 357-ով: Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է տվյալներ երկրի բնակչության թվի վերաբերյալ: «Անադոլու» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ, ըստ հաշվարկների, 2018-ին Թուրքիայի բնակչությունը, 2017-ի համեմատությամբ, ավելացել է 1 մլն 193 հազար 357-ով և հասել 82 մլն 3 հազար 882-ի:
Բնակչության 50.2 տոկոսը կազմում են տղամարդիկ, 49.8-ը` կանայք:
Բնակչության տարեկան աճը ևս մեծացել է:
Թուրքիայի ամենաշատ բնակչություն ունեցող նահանգը Ստամբուլն է, որտեղ ապրում է բնակչության 18.4 տոկոսը` 15 մլն 67 հազար 724 մարդ: Այնուհետև Անկարան և Իզմիրը` համապատասխանաբար, 5.5 մլն և 4.3 մլն բնակչությամբ, Բուրսան` շուրջ 3 մլն, և Անթալիան` 2.5 մլն: Ամենաքիչ բնակեցված նահանգը Բայբուրթն է` 82.274 մարդ: Խտությամբ ամենաշատը Ստամբուլն է, ամենանոսրը` Դերսիմը:
«Ազդակ» օրաթերթ