Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին` Հեյդար Ալիև կրտսերը, 9 տարեկանում դարձել է Մոսկվայի Ռուբլևո-Ուսպենկսի մայրուղում գտնվող «Մայենդորֆ այգիներ» փակ բնակավայրում տեղակայված շքեղ առանձնատան սեփականատեր: Այդ մասին գրում է proekt.media-ն:
Նշվում է, որ առանձնատան հարևանությամբ Դմիտրի Մեդվեդեևի նստավայրն էր, երբ նա ՌԴ նախագահն էր:
Այդ գյուղում սեփականություն ունեն ռուս հայտնի գործարարներ Վլադիմիր Լիսինը, Իսկանդեր Մահմուդովը, Անդրեյ Բոկարևը, Դմիտրի Մազելինը և այլք:
Հեյդար Ալիևի կրտսերի տան մակերեսը 1,6 հազար քառակուսի մետր է, տնամերձ տարածքինը` 7 հազար քմ:
«Մայենդորֆի այգիներ»-ը, կարելի է ասել, Ալիևների ընտանեկան բույնն է. ոչ հեռու Իլհամ Ալիևի ավագ դստեր` Լեյլայի տունն է, որը նա ձեռք է բերել 20 տարեկանում:
Նշվում է, որ կրտսեր Ալիևի տան և տնամերձ տարածքի փաստաթղթերը նախապես ձևակերպված են եղել Արիֆ Փաշաևի անունով` նախագահի աներոջ: Փաշաևը մեկ տարի անց նվիրել է այն Հեյդար Ալիև կրստերին: Պայմանագիրը ձևակերպվել է 2007-ին, այդ իսկ պատճառով անշարժ գույքի գինը դժվար է գնահատել, սակայն նման տարածքով տների գինը ներկայումս 35 մլն դոլար է:
Ալիևները` նա և կինը, նաև բնակարան ունեն Մոսկվայի շքեղ թաղամասում` Մեծ Յակիմանկա, 26 հասցեով:
Ըստ նյութի հեղինակի` Ռուբլյովկայում գտնվող առանձնատունը միակը չէ, որ Ադրբեջանը նախագահը գրանցել է Հեյդար Ալիև կրտսերի անունով. 2009-ին ` 11 տարեկան հասակում նա դարձել է Դուբայում գտնվող 9 առանձնատների սեփականատեր: