կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-02-14 22:10
Քաղաքական

ՆԱՏՕ-ն և ՀՀ պաշտպանության նախարարությունը կանցկացնեն բարձրաստիճան խորհրդաժողով

ՆԱՏՕ-ն և ՀՀ պաշտպանության նախարարությունը կանցկացնեն բարձրաստիճան խորհրդաժողով

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 14-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզիին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են մարտի 11-ից 18-ը Երևանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի շաբաթվա ծրագիրը և ՊՆ ներգրավվածությամբ միջոցառումների մանրամասները: Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կանցկացվի բարձրաստիճան խորհրդաժողով` բարեվարքության թեմայով:
 
Ռոզարիա Պուլյիզիի խնդրանքով ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել Սիրիայում բժիշկներից և ականազերծման մասնագետներից բաղկացած ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրներներն ու նպատակները։
 
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող այլ հարցեր։