|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր Սուրբ Վալինտինի տոնն է: Ավանդույթի համաձայն` այսօր մարդիկ իրենց սիրելի էակներին սիրո խոսեր են ասում, ծաղիկներ, շոկոլադ կամ սրտեր նվիրում:
Գոյություն ունեն Վալենտինի տոնը նշելու մի քանի ավանդույթներ: Դրանցից մեկի համաձայն` փետրվարի 14-ին առաջին տղամարդը, ում կտեսնի չամուսնացած կինը կլինի հենց նրա ապագա ամուսինը: Մեկ այլ ավանդույթի համաձայն` աղջիկներն իրենց երկրպագուների անունները գրում են թղթերի վրա, սոսնձում դրանք եւ նետում ջուրը: Որ թուղթը ջրի երեսին մնա, նա էլ կլիներ իր ամուսինը:
Կամ` եթե գլխավերեւում շիկահավ եք տեսել, նշանակում է` կամուսնանաք նավաստու հետ: Եթե առավոտյան ճնճղուկ եք տեսել, ուրեմն կամուսնանաք աղքատի հետ, բայց կլինեք երջանիկ:
Վալենտինի տոնը սիրո օր է, եւ մարդիկ պետք է իրենց սիրելիներին ասեն երկար սպասված խոսքերը: