Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանի հորդորով` երեկ երեկոյան` ժամը 20.00-ին, Ալավերդիում բողոքի ցույց նախաձեռնած քաղաքացիները որոշել են բացել Երևան-Թբիլիսի երկաթուղին:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան մի քանի հարյուր ալավերդցիներ փակել էին Երևան-Թբիլիսի երկաթուղին` պահանջելով լուծումներ առաջարկել արդեն մի քանի ամիս չգործող` Ալավերդու պղնձաձուլարանի համար:
Yerkir.am-ի աղբյուրները հայտնում են, որ ոստիկանության պետ Ղազարյանն ալավերդցիներին խոստացել է, որ ուրբաթ օրը` փետրվարի 15-ին, Ալավերդի կժամանեն ՎՏԲ բանկի ներկայացուցիչները, «Վալլեքս» խմբի ղեկավարները և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Եթե համաձայնություն չլինի, կշարունակենք ճանապարհների արգելափակումն ու բողոքի մեր ձայնը կրկին ու կրկին կբարձրացնենք»,- ասաց մեր զրուցակիցը:
Երեկ, երբ ցուցարարներն անսացել են ոստիկանապետի հորդորին, մեկ էլ պարզվել էր, որ ոստիկանության բաժանմունք են տարվել գործարանի երկու աշխատակից: Ընդ որում` նրանցից մեկը պղնձաձուլական արտադրամասի պետն է եղել: Բայց ցուցարարները պահանջել են նրանց ազատ արձակել և միայն նրանց գալուց հետո են հեռացել` պայմանով, որ եթե ուրբաթ որևէ լուծում չլինի, ճանապարհները կփակեն անժամկետ: