Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լավ ապրելու համար աշխատեք, ոչ թե սպասեք որևէ բանի: Սա ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հորդորն է ՀՀ քաղաքացիներին:
«Լավ ապրելու միակ ճանապարհն աշխատելն է: Խոսքը, իհարկե, վերաբերում է առողջ, աշխատունակ մարդկանց: Պասիվ, կրավորական կեցվածքով որևէ բանի հասնել հնարավոր չէ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ջանջուղազյանը:
Նա համաձայն չէ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների այն դիտարկմանը, թե թվերի բացակայության պատճառով կառավարության ներկայացրած ծրագիրն անչափելի է: «Որ կարող է այդպիսի տեսակետ գոյություն ունենալ, իհարկե, համաձայն եմ, բայց, որ դա հսկողություն իրականացնելու միակ ճանապարհն է, բնավ համաձայն չեմ: Բացի կառավարության ծրագրից, կառավարությունը նաև այլ փաստաթղթեր է ներկայացնում Ազգային ժողովին: Ներկայացնում է յուրաքանչյուր տարվա համար բյուջեի նախագիծ, և շատ էական կլինի ԱԺ պատգամավորների ներգրավվածությունն ու մասնակցությունն այդ գործընթացներին, որովհետև դրանից է կախված, թե որքանով հետո կկարողանանք դատողություն անել այս կամ այն ծրագրի արդյունավետության վերաբերյալ»,- ասց նախարարը: