Գուաիդոն հայտարարել է, որ Վենեսուելայի ընդդիմությունը չի հրաժարվի բողոքի ակցիաներից
Վենեսուելայի ընդդիմությունը չի հրաժարվի այս շաբաթ օրը կայանալիք բողոքի ցույցից: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն, ով իրեն հռչակել է երկրի նախագահ: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իրավապահներին չի հաջողվի վախեցնել իմ ընտանիքին: Մենք շարունակելու ենք դուրս գալ փողոց` պահանջելու անցկացնել ազատ ու թափանցիկ ընտրություններ»,- հայտարարել է Գուաիդոն: