Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղծառայության համակարգը վերանայելու կարիք կա. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` անդրադառնալով հարցին` արդյո՞ք կառավարությունը չի ցանկանում վերանայել պարգևավճարների չափը:
«Ես կարծում եմ, որ քաղծառայության համակարգի ընդհանուր վերանայման կարիք կա և, այո, բարոյական կողմի վրա պետք է ուշադրություն դարձնել` միանշանակ, բայց եթե ուզում ենք կայացնել մրցունակ պետական համակարգ, պետք է քաղծառայության համկարգը վերանայենք, ինչպես նաև պետական համակարգում աշխատավարձերը մոտեցնենք մասնավոր սեկտորին ու դարձնենք մրցունակ, որպեսզի լավագույն կադրերն ինչ-որ մի փուլում չգնան մասնավոր սեկտոր»,- նշեց փոխվարչապետը:
Ինչ վերաբերում է հարցին` արդյո՞ք կառավարությունում Դավիթ Անանյանի պաշտոնանկության մասին մտածում են, նա պատասխանեց, որ նման քննարկումներ չկան:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ փուլում են «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները, և ինչի՞ հաշվին է «Գազպրոմը» սուբսիդավորելու գազի սակագինը: «Բանակցություններն ընթացքի մեջ են, և որևէ նոր բան այս պահին չեմ կարող ասել: Ընդհանուր առմամբ, գործում են այն բոլոր պայամանավորվածությունները, որոնց մասին մինչև հիմա խոսել ենք»,- նշեց Ավինյանը:
Իսկ թե ինչի՞ հաշվին է սուբսիդավորվելու գազի սակագինը, ասաց, որ տարբեր բաղադրիչներ կան, որոնց հաշվին ձևավորվում է գազի գինը սպառողի համար: «Այդ կոմպոնենտների, նաև օպտիմալացման, կոմպոնենտների վերագնահատման, կորուստների վերանայման հաշվին: Տարբեր ցուցանիշներ կան, որոնք կարիք ունեն վերանայման: Կարծում եմ` կգտնենք կոնկրետ այն կետերը, որտեղ այդ օպտիմալացումը հնարավոր է»,- պարզաբանեց փոխվարչապետը:
Ճշտող հարցին` այդ` մեկ տարի սուբսիդավորումը ֆիքսվա՞ծ է, թե՞ տարվա կեսից կարող են ասել` այլևս չենք սուբսիդավորում, Ավինյանը պատասխանեց, որ բանակցություններն ընթացքի մեջ են, նոր տեղեկությունների դեպքում կհայտնեն: