Բաքվում կասեցվել է ընդդիմության կողմից չարտոնված ցույցի անցկացման փորձը
Ադրբեջանի իրավապահ մարմինները կասեցրել են Բաքվում չարտոնված ցույցի անցկացման փորձը, ձերբակալվել է 10 մարդ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Բաքվի գործադիր իշխանությունը արգելել է ընդդիմադիր հանրահավաքի անցկացումը շաբաթ օրը, անկարգությունների հրահրման անթույլատրելիության պատրվակով:
Իշխանությունները հայտարարում են, թե ընդդիմությունը դիմում է «բարոյական ահաբեկչության» մեթոդներին: