կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-26 16:14
Իրավական

«Նախաքննության գաղտնիքի» պատրվակով տեղեկատվություն չտրամադրելու որևէ փորձ չի ընդունվում. Ռուբեն Մելիքյան

«Նախաքննության գաղտնիքի» պատրվակով տեղեկատվություն չտրամադրելու որևէ փորձ չի ընդունվում. Ռուբեն Մելիքյան

Արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա այն դեպքն է, որ հանրությունը լիարժեք իրավունք ունի ամբողջական, մանրամասն, հրատապ տեղեկատվություն պահանջել քննչական մարմնից՝ 44 օր տևած հացադուլի հետևանքով մահացած մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդման, ինչպես նաև կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերի վերաբերյալ։

«Նախաքննության գաղտնիքի» պատրվակով տեղեկատվություն չտրամադրելու որևէ փորձ չի ընդունվում»։

Հիշեցնենք, որ այսօր` ժամը 06։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մհեր Եղիազարյանի (ծնված 1968թ․, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ և 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ և 3-րդ մասերով), ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել է շտապօգնություն, որի  կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։

Եղիազարյանը 44 օր է` հացադուլ էր անում: