|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ ճեպազրույցների ժամին թեև պնդեց, որ ԱԺ-ն չունի իրավազորություն քննարկելու մարզպետերի պարգևատրման հարցը, այնուամենայնիվ, հայտնեց իր անձնական կարծիքը:
«Պարգևատրումները կատարվում են տարեկան գործունեության արդյունքների հիման վրա, քանի դեռ մարզպետերի աշխատանքի մեկ տարին չի լրացել, կասկածելի է պարգևատրման հիմքը»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի` եթե պատկան մարմինները, օրինակ` հաշվեքննիչ պալատը հատնաբերի խախտում, ԲՀԿ-ն երբեք չի խորշի այդ խախտման իրավաբանական գնահատականը տալ: «Մենք շահագրգիռ ենք, որ ՀՀ բյուջեով ոչ մի ոչ նպատակային ծախս չկատարվի: Այս պահին պետք է նախ խախտում հայտնաբերվի: Ես կարող եմ իմ անձնական կարծիքը հայտնել, բայց ես ներկայացնում են քաղաքական ուժ. քանի դրանք իրավասու մարմինների կողմից չեն համարվել խախտումներ, մենք գնահատական չենք տա: Իմ անձնական կարծիքն այն է, որ պարգևատրումները կատարվում են տարեկան գործունեության արդյունքների հիման վրա, քանի դեռ նրանց մեկ տարին չի լրացել, կասկածելի է պարգևատրման հիմքը: Թող բարի լինեն պատկան մարմինները` հաշվեքննիչ պալատը և մյուսները, դա արձնաագրեն որպես խախտում, եթե արձանագրվի այդ խախտումը, դա դուրս չի մնա ԲՀԿ ուշադրության կենտրոնից»,- ասաց Պետրոսյանը: