Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժողովուրդն առանց կեղծիքի, առանց կաշառք բաժանելու ընտրություն է արել, սպասենք, տեսնենք՝ ինչ է լինելու. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը:
«Ժողովուրդը սպասում է, որ լավ է լինելու, որ աշխատավարձները, թոշակները բարձրանալու են, էժանություն պետք է լինի: Մենք էլ դրան նպաստելու ենք»,- հավելեց նա:
Ղուկասյանը չհամաձայնեց Շարմազանովի տեսակետին, թե ԱԺ-ում ընդդիմություն չկա, բոլորը Նիկոլ Փաշինյանի ֆանատներն են: «Ես քաղաքականությունից դուրս ունեմ ֆանատներ: Ինչու` ոչ, հայ ազգը չունի՞ ֆանատներ: Օրինակ` մեկը ես ֆանատ եմ հայ ազգի կապակցությամբ: Սորոսից հեռու եմ, այլասերվածությունից, հայկական եկեղեցին պահում-պահպանում ենք, մեր ավանդույթները: Ասում են՝ եթե ուզում ես մի ազգի ճանաչել, գնա երկրորդ քաղաքը: Վրացուն ճանաչելու համար պետք է գնաս Քութայիս, հային ճանաչելու համար՝ Գյումրի»,- ասաց նա:
Դիտարկմանը` նախորդ ԱԺ-ից վարձով բնակվելու համար գումար է ստացել, Վարդան Ղուկասյանն արձագանքեց. «Անցած անգամ չեմ վերցրել, բայց այս անգամ պետք է վերցնեմ»:
Հարցին` ինչո՞ւ է դարձել պատգամավոր, նա պատասխանեց. «Որ լավ բաներ անեմ, աշխատավարձը բարձրացնեմ»: