|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այս զորակոչի ընթացքում կա մեկ առանձնահատկություն՝ պաշտպանության նախարարի հրամանով կանոնակարգված է, որ ժամկետային զինծառայողներն իրենց հետ կարող են ունենալ հեռախոսներ, իհարկե, ովքեր ցանկանան:
Այս մասին Կենտրոնական հավաքակայանում ասաց ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ–մայոր Հենրիկ Մուրադյանը:
«Բայց կա մեկ պայման, կան սահմանափակումներ՝ բջջային հեռախոսներով նկարահանումներ, ձայնագրություններ չպետք է կատարվեն: Մեծամասնությունը, որ այսօր ներկայացվել է, իր մոտ ունի բջջային հեռախոս», – ասաց նա:
ՀՀ զինվորական կոմիսարը վստահեցրեց, որ Զինված ուժերի համալրման խնդիր չունենք:
«Այդ հարցում մենք խնդիրներ չունենք, եթե պարտադիր ժամկետայինների թիվը պակասի, կհամալրենք պայմանագրայիններով»,-շեշտեց նա:
Read more: https://armeniasputnik.am/armenia/20190108/16633489/armenia-zinvor-heraxos-zorakoch.html