կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-08 15:59
Հասարակություն

Տոնական օրերին առողջապահության նախարարություն է դիմել 566 քաղաքացի

Տոնական օրերին առողջապահության նախարարություն է դիմել 566 քաղաքացի
Առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը 2019թ. հունվարի 1-ից 8-ը աշխատել է շուրջօրյա` 24 ժամ աշխատանքային գրաֆիկով: Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նշված օրերին նախարարություն է դիմել 566 քաղաքացի: Զանգերի մեծ մասը եղել են տեղեկատվական և կազմակերպչական բնույթի: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն ուսումնասիրվել են, տրվել են պարզաբանումներ և լուծումներ, առանձին դժգոհությունների դեպքում առաջարկվել է աշխատանքային օրերին ներկայացնել դիմում-բողոք խնդիրն օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկելու համար:
 
Տոն օրերին ծառայության աշխատանքները գտնվել են առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հսկողության ներքո, և քաղաքացիների կողմից ներկայացված յուաքանչյուր անհետաձգելի խնդիր զեկուցվել է ոլորտի պատասխանատուին: