Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բոլոր փոփոխությունները միտված են ապահովելու դրական տեղաշարժեր զինված ուժերում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով Արցախի ՊԲ-ում տեղի ունեցած կադրային փոփոխություններին:
Ավտոպարկի թարմացման հետ կապված հարցին և մեքենաների անսարքության պատճառով վթարների դեպքերի հիշեցմանն ի պատասխան` նա նշեց, որ վերջին 3-4 տարվա ընթացքում զինված ուժերը համալրվել են ավելի քան 2000 նոր մեքենայով, և որ, սրան զուգընթաց, շահագործումից հանվում են «իրենց դարն ապրած» կամ անսարք մեքենաները:
«Մոտակա ժամանակներում նախատեսվում է շարունակել տվյալ գործընթացը»,-նշեց Դավթյանը:
Հակադարձմանը՝ բացառո՞ւմ է, որ այսուհետ որևէ զինծառայող կհայտնվի անսարք մեքենայի ղեկին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը պատասխանեց. «Տվյալ գործընթացը բացառել ոչ ոք չի կարող: Երկրորդ՝ անգամ նոր տեխնիկայի պարագայում ճանապարհին կարող է անսարքություն առաջանալ: Մենք ամեն ինչ անում ենք, որ նման տեխնիկա չհայտնվի, հատկապես` առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ժամկետային զինծառայողների կողմից վարվող մեքենաներին: Դա առանձնահատուկ վերահսկողության տակ է, թեև պայմանագրայինների կողմից վարվող մեքենաները նույնպես անպայման ստուգվում են երթևեկությունից առաջ, որից հետո տալիս ենք թույլատրություն: Ցավալի դեպքը, որ ունեցանք, դրանից հետո ավելի խստացվեց տվյալ վերահսկողության հարցը»: