|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Խստացվել է պայքարը ապօրինի ձկնորսության դեմ: Այդ շրջանակներում Գեղարքունիքի մարզում ակտիվացել են հսկողական, կանխարգելիչ և օպերատիվ- հետախուզական աշխատանքները, որոնցով արդեն իսկ որոշակի արդյունքներ են արձանագրվում։
2019 թվականի մարտի 14-ին Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի լճափնյա հատվածից ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մարտունու բաժին բերման են ենթարկվել ՀՀ Գեղարքունիքի մարզի 2 բնակիչ։ Ոստիկանության ծառայողների կողմից հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել նաև բերման ենթարկվածներին պատկանող երկու մեքենաները, դրանցիցի մեկի կցորդիչ հանդիսացող մոտորանավակը։
Մասնավորապես, ավտոմեքենաներից մեկի զննության ժամանակ բեռնախցիկից հայտնաբերվել է թվով 160 հատ 61 կգ ընդհանուր կշռով սիգ տեսակի թարմ ձուկ, ինչի հետևանքով բնությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ 2019թ. ընթացում, ընդհանուր առմամբ, ապօրինի ձկնորսության դեպքերով հարուցվել է 43 քրեական գործ: