կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-30 15:11
Քաղաքական

Մտանք քաղաքական ու հասարակական կյանքի վերափոխումների նոր փուլ. Արա Բաբլոյան

Մտանք քաղաքական ու հասարակական կյանքի վերափոխումների նոր փուլ. Արա Բաբլոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել  Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

Ուղերձում նշված է.

«Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ամենայն լավն ու բարին:

Ավարտվող 2018 թվականին մենք մտանք քաղաքական ու հասարակական կյանքի վերափոխումների նոր փուլ: Ունեցանք եւ՛ լավ, եւ՛ դժվարին օրեր: Ու թող 2019 թվականը դառնա դեպի ապագան գնացող մեր մտահղացումները կյանքի կոչելու տարի:

Բնականաբար, առաջին հերթին շնորհավորում եմ մեր զինվորներին, հրամանատարներին, Ամանորը սահմանամերձ բնակավայրերում դիմավորող մեր հայրենակիցներին, ովքեր պաշտպանում են այս երազած ու հաղթական խաղաղությունը:

Տոնական այս օրը ցանկանում եմ, որ ամանորյա եղեւնիները զարդարող շղթաները նաեւ լուսավորեն ժողովրդավարական պետություն ու քաղաքացիական հասարակություն ստեղծելու մեր ընտրած ճանապարհը:

Կրկին շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթում եմ, որ սկսվող 2019 թվականը դառնա առողջության, բարեկեցության, հայոց պետականության հետագա ամրապնդման, տնտեսության, մշակույթի, գիտության ու կրթության զարգացման եւ մեր երազանքների իրականացման հերթական տարին»: