կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-28 16:22
Քաղաքական

Աշոտ Հովակիմյանը՝ Չեխիայում ՀՀ դեսպան

Աշոտ Հովակիմյանը՝ Չեխիայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Չեխիայում ՀՀ դեսպան, հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Համապատասխան հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Աշոտ Հովակիմյանին նշանակել Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)»:

Կենսագրությունը.

Աշոտ Հովակիմյանը ծնվել է 1961թ. նոյեմբերի 16-ին քաղաք Երևանում: 

1978թ. ավարտել է Երևանի Ա. Չեխովի անվան N 55 միջնակարգ դպրոցը:

1983թ. ավարտել է Մ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը` սլավոնական լեզուներ մասնագիտությամբ:

1987թ. ավարտել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի սլավոնագիտության և բալկանագիտության ինստիտուտի ասպիրանտուրան (Մոսկվա) և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական կոչում:

Աշխատանքային գործունեություն

1988-1992թթ. - ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտի գիտաշխատող:

1992-1993թթ. - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի բաժնի երկրորդ քարտուղար:

1993-1996թթ. - Հունաստանի Հանրապետությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, այնուհետև` դեսպանության առաջին քարտուղար:

1996-1998թթ. - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Երկրորդ եվրոպական բաժնի վարիչ, ապա` Երկրորդ եվրոպական բաժանմունքի տնօրեն:

1998թ. - ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական:

1998թ. – համատեղության կարգով, իսկ նոյեմբերից` մշտական հիմունքներով Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ գործերի հավատարմատար:

1999-2006 թթ. – Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

2000-2006 թթ.– համատեղության կարգով Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վարշավա):

2000- 2006 թթ. – համատեղության կարգով Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վարշավա):

2000-2006թթ. – համատեղության կարգով Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վարշավա):

2006-2011թթ. - Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

2006-2011թթ. – համատեղության կարգով Հունգարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա):

2006-2011թթ. - համատեղության կարգով Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա):

2006-2011թթ. – համատեղության կարգով Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա):

2008-2011 թթ. - ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

2008-2011 թթ. – Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ում և միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

2011թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ:

2018թ. հունիսի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ վերանշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ։