|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Բաքվում Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել է խորհրդատվության հերթական փուլը: Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն` պատվիրակությունները ղեկավարել են Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Ռամիզ Հասանովը և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սեդաթ Օնալը. հաղորդում է oxu.az կայքը: Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերող հարցեր, այդ թվում` Ղարաբաղի հարցը:
Հասանովը Հայաստանի և Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանակցությունների վերջին իրադարձությունների մասին հաղորդել է մանրամասն տեղեկություններ և գոհունակություն է հայտնել Թուրքիայի` հակամարտության արդարացի լուծման ուղղությամբ որդեգրած դիրքորոշման կապակցությամբ: