|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Հանրային ռադիոյի` արդեն նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը, որը հրաժարական է տվել դեկտեմբերի 19-ին, վստահեցրեց, որ իր վրա որևէ քաղաքական ճնշում չի եղել, խնդիրն այլ հարթության մեջ է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա չցանկացավ մանրամասներ ներկայացննել տեղի ունեցածի վերաբերյալ՝ խոստանալով, որ մոտ ապագայում այդ մասին կխոսի:
«Իմ վիճակը և իմ շուրջ եղած վիճակը այնքան էմոցիոնալ են, որ ճիշտ կլինի այսօր չխոսեմ: Խոսք եմ տալիս՝ կխոսեմ ձեզ հետ այս թեմայով»,- ասաց Գրիգորյանը:
Ըստ նրա` իր վրա որևիցե քաղաքական ճնշում չի եղել: «Ընդհակառակը` պետք է ասեմ, որ իմ՝ տնօրեն լինելու ժամանակ ինձ հաջողվում էր շատ թե քիչ աշխատանքային հարաբերություններ ունենալ բոլոր քաղաքական ուժերի հետ»,- ասաց նա: