|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին մասնակցել է ոստիկանության մարմինների եւ ստորաբաժանումների 2012 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:
Զեկույցներով հանդես են եկել ոստիկանապետ Ռոբերտ Շաֆերյանը եւ համակարգի պատասխանատու աշխատողներ:
Սահակյանի գնահատականով` հաշվետու ժամանակահատվածում ԼՂՀ ոստիկանությունն ընդհանուր առմամբ բավականին արդյունավետ կերպով է իրականացրել իր գործառույթները` արձանագրելով դրական տեղաշարժեր:
Միեւնույն ժամանակ, ըստ Նախագահի, ոստիկանության գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման համար դեռեւս կան շատ անելիքներ:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ համակարգում առկա ներուժը եւ արձանագրված դրական արդյունքները հիմք են տալիս ակնկալել, որ ոստիկանությունը կարող է հաջողությամբ իրականացնել իր գործառույթները` հավելելով, որ հանրապետության իշխանություններն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն համակարգի աշխատողների սոցիալական եւ աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ: