Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
«Հրապարակը» գրում է.«Նոր Սահմանադրության «գործարկմանը» զուգահեռ 2018-ին տեղի կունենան տոտալ կադրային տեղաշարժեր բոլոր մակարդակներում՝ տեղեկացրեց մեր աղբյուրը: «Այդ թվում և՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում. ԳՇ պետի ամենահավանական թեկնածուն Ռիժին է՝ Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության նախարարը»,- ասաց նա: Բա Մոսին: «Դժվար է ասել, վերջին աղմուկից հետո ինքը կարծես խաղից դուրս է մնացել»: Հիշեցնենք, որ «աղմուկը» կապված էր ՊՆ մատակարարման, ինչպես նաև իր ենթակաների նկատմամբ վերամբարձ, վիրավորական պահվածքի հետ: Նա, ճիշտ է, դրա համար հրապարակային ներողություն խնդրեց, սակայն նրա հետագա պաշտոնավարումը հայտնվել է կասկածի տակ նաև այն պատճառով, որ Մովսես Հակոբյանն անչափ մտերիմ է Սեյրան Օհանյանի հետ և, ըստ «չար» լեզուների, «բավական» հիացած է Օհանյանի տիկնոջ «ատամնաբուժական» գրառումներով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: