Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Յուրի Մելիք-Օհանջանյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին` ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ դեկտեմբերի 21-ին` ժամը 13:00-ին, նույն վայրում: Հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/:
Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 17-ին 78 տարեկան հասակում կյանքից հեռացել է բանասեր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ մշակույթի վերջին նախարար (19.12.1985-03.12.1990) Յուրի Մելիք-Օհանջանյանը:
Յուրի Մելիք-Օհանջանյանը ծնվել է 1940 թվականին Երևանում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է ուսանողական տարիներին՝ որպես Երևանի Ֆ. Ձերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցի պիոներ ջոկատավար։ 1962 թվականին ավարտելով Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ նշանակում է ստանում Արտաշատի շրջան, ուր 3 տարի դասավանդել է Նորաշեն գյուղի միջնակարգ դպրոցում։ 1965-66 թթ. պատասխանատու աշխատանքներ է վարել ՀԼԿԵՄ Երևանի քաղկոմում ու կենտկոմում։ 1966-68 թթ. աշխատել է ՀԿԿ Երևանի Մյասնիկյանի շրջկոմի հրահանգիչ, 1968-76 թթ.՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի հրահանգիչ, բաժնի վարիչի տեղակալ, 1976-78 թթ.՝ քաղկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչ։ 1978-83 թթ. վարել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալի պաշտոնը։ Ավարտել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիան։ 1983-85 թթ. ընտրվել է ՀԿԿ Երևանի Սպանդարյանի շրջկոմի առաջին քարտուղար։ 1985-90 թթ. եղել է Հայկական ԽՍՀ մշակույթի վերջին նախարարը։
Ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, ՀԽՍՀ 11-րդ գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր (1985-90 թթ.)։ 1990 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչի պատվավոր կոչմանը:
Յուրի Մելիք-Օհանջանյանի՝ մշակույթի նախարարի պաշտոնավարման օրոք Հայաստանի մշակութային կյանքն ապրել է նոր վերելք: Նա մեծ ներդրում է ունեցել հայաստանյան մշակույթի մեջ՝ ներկայացնելով այն ոչ միայն ԽՍՀՄ ամբողջ տարածքում, այլ նաև Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան Միաբանությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում և այլուր:
Հետագա տարիներին վարել է խմբագրական աշխատանք, ծավալել հասարակական-քաղաքական գործունեություն։ 2001-02 թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետի տեղակալ: