Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Ռուսաստանի Դաշնությունը հանդես է գալիս տարածաշրջանային կոմունիկացիների օգտին՝ ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքից։ Այսօր Ախթալայում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ խոսելով հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին։
«Ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնց հնարավոր է եղել հասնել երեք երկրների առաջնորդների մակարդակով, և որոնք իրենց արտահայտումն են գտել 2020թ․ նոյեմբերի 9-10-ի համատեղ հայտարարության մեջ։ Ինչպես գիտեք, Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին և օգնել՝ ելնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքից»,- ասաց ՌԴ փոխվարչապետը։
ՌԴ փոխվարչապետը նշեց, որ Փաշինյանի հետ մանրամասն քննարկվել են երկկողմ օրակարագին վերաբերող հարցեր, անդրադարձ է արվել տնտեսական համագործակցության արդյունքներին, աճող ապրանքաշրջանառությունը։
Օվերչուկը շեշտեց՝ եթե 2023թ․ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 7,3 միլիարդ դոլար էր, ապա այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով այդ ցուցանիշն արդեն գերազանցել է 8,4 միլիարդ դոլարը։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է աճում և զարգանում Հայաստանի տնտեսությունը՝ ցույց տալով ԵԱՏՄ-ում ՀՆԱ-ի աճի ամենալավ տեմպերը։ Մենք բոլորս հասկանում ենք, որ տնտեսական նման հաջողություններն առաջնահերթ ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացիոն կապերի շնորհիվ են»,- նշեց Օվերչուկը։