կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-10 21:13
Քաղաքական

Սերգեյ Լավրովն ու Տիգրան Սարգսյանը քննարկել են ԵՏՄ գործունեությունը

Սերգեյ Լավրովն ու Տիգրան Սարգսյանը քննարկել են ԵՏՄ գործունեությունը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպման ընթացքում ամփոփել են 2018 թվականին ԵՏՄ մարմիններում Ռուսաստանի նախագահության արդյունքները։

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ԵՏՄ միջազգային օրակարգի վերաբերյալ կարծիքների հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել։

Հանդիպման մասնակիցները գոհունակությամբ նշել են Միության զարգացումը, միջազգային հարթակում նրա հեղինակության բարձրացումը և ԵՏՄ–ի հետ համագործակցության համար օտարերկրյա գործընկերների աճող հետաքրքրությունը։