Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցեղասպանությունը` որպես հանցագործություն, չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից, ցեղասպանությունների ռիսկը դեռ կա. «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ ջերմորեն ողջունելով ֆորումի մասնակիցների հետընտրական առաջին առավոտը ՀՀ-ում:
Նրա խոսքով՝ մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, աճող պոպուլիզմի, արմատականության, անհանդուրժողականության մի աշխարհում, որում մարդու իրավունքները երկրորդ տեղում են, ինչը չափազանց վտանգավոր է: «Մենք գիտենք, որ աճող, զարգացող սոցիալական ցանցերի, գաղափարների հարաճուն տարածման ժամանակաշրջանում, դժբախտաբար, նաև այնպիսի գաղափարների, որոնք սերմանում են անհանդուրժողականություն, ատելության փառաբանում, բախվում ենք մարտահրավերի: Այսօր անցկացվող ֆորումի հիմնական նպատակը պետք է միտված լինի այս խնդիրների լուծմանը, անհամբեր սպասում եմ այն գաղափարներին, մտքերին, որոնք կպարունակեն լուծումներ, որոնցով մենք կհարստացնենք մեր զինանոցը այս պայքարի շրջանակում»,- ասաց Մնացականյանը:
Արտգործնախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ 2015 թվականին ՄԱԿ-ն ընդհանուր ժողովում որոշում կայացրեց ցեղասպանության զոհերի հիշատակման միջազգային օր սահմանել: «2005-2018 թվականներին մենք խթանել ենք ցեղասպանության կանխարգելման հիմնական ջանքերը: 2015 թվականին Հայաստանը ևս մեկ օժանդակ միջոց բերեց այս գործընթացի իրականացմանը, մասնավորապես` այս համաշխարհային ֆորումի կազմակերպմամբ, և ես խորապես շնորհակալ եմ բոլորիդ այսօր Հայաստան գալու համար»,- ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ ֆորումին մասնակցում է նաև գիտական համայնքի՝ ցեղասպանագետների ներկայացուցչական խումբ, որը հավաքվել է` կանխարգելման լավագույն մեթոդը մշակելու՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրթությանը: