Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հիմա ոչ թե ճարտար խոսելով է, այլ իրենց ապրած կյանքով, իրենց գործերով պետք է լինի, իր խոսակցականը պետք է համապատասխանի իր գործունեությանը. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսպես պատասխանեց լրագրողի հարցին, թե որևէ ընտրության ժամանակ աջակցե՞լ է Էդմոն Մարուքյանին:
Նա շեշտեց, որ գործով պետք է ապացուցել ամեն ինչ, և բերեց իր օրինակը: «Ծառուկյանը հզոր մարդ է, նա քարոզարշավի առաջին օրվանից էլ կոչ է արել` որևիցե մեկի վրա ցեխ շպրտել չլինի, այլ գնացեք ու ձեր ծրագիրը ներկայացրեք, որ ժողովուրդն էս վիճակից դուրս գա: Մարդիկ ուզում են, որ իրենց կյանքում բան փոխվի: Մարդը ճարտար խոսում է, բայց կյանքում բան չի արել»,-ասաց ԲՀԿ ղեկավարը:
Նրա խոսքով` իր թեկնածությունն առաջադրել է, քանի որ «տեսած մարդն ուզում է լիարժեք իր ուզածն անի»: «Մտնում ես մարզեր, լացդ գալիս է, նայում ես մարգու հագուկապին, սիրտդ լցվում է, եթե հայրենասեր ես: Աշխարհի ամենահաջողակ քաղաքական գործիչները մեծ սեփականատերերն են, որ ո'չ պաշտոնի կարիք ունեն, ո'չ էլ փողի ու հարգանքի: Նրանք ուզում են ժողովրդին լավ բան անեն, ասենք`Թրամփն ու Բեռլուսկոնին»,- նշեց Ծառուկյանը: