կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-05 17:34
Աշխարհ

Հանրապետական ազդեցիկ սենատորը սաուդյան թագաժառանգին «հոգեկան հիվանդ» է անվանել

Հանրապետական ազդեցիկ սենատորը սաուդյան թագաժառանգին «հոգեկան հիվանդ» է անվանել

BBC-ի տեղեկացմամբ ԱՄՆ Սենատի Հանրապետական մեծամասնության ազդեցիկ ղեկավարներից  Լինդսի Գրահամը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայզնին «հոգեկան հիվանդ» է անվանել:

Այս մասին նա հայտարարել է երեկ՝ դեկտեմբերի 4-ին, սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջիի սպանութեան մասին ՀԿՎ (Հետախուզության կենտրոնական վարչություն-CIA) տնօրեն Ջինա Հասփելի զեկույցը լսելուց հետո:

ՀԿՎ ղեկավարը հանդիպել է ԱՄՆ Սենատի հանձնաժողովների նախագահների հետ և պատասխանել է սաուդցի լրագրողի սպանության վերաբերող նրանց հարցերին։ Հանդիպումը կայացել է փակ դռների հետևում:

«Մուհամմեդ բին Սալմանը տեղեկացված է եղել Ջամալ Խաշեղջիի սպանության ծրագրի մասին: Նա վտանգավոր հոգեկան հիվանդ է»,- ասել է սենատորը՝ հավելելով. «Ես նրան ԱՄՆ վստահելի դաշնակիցը չեմ համարում: Կփորձեմ գործընկերներիս հետ միասին հանդես գալ հայտարարությամբ, որտեղ Մուհամմեդ բին Սալմանին կներկայացնենք որպես սպառնալիք, որը կարող է ապակայունացնել տարածաշրջանը: Ես չեմ կարող պաշտպանել Սաուդյան Արաբիային սպառազինությունների վաճառքը, քանի դեռ Մուհամմեդ բին Սալմանը զսպված չէ»:

Նշենք, որ ՀԿՎ-ի ղեկավարի հետ հանդիպումից հետո որոշ հանրապետական սենատորներ հայտարարել են, թե ավելի քան ակնհայտ է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը կապված է այս սպանութեան հետ։