կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-01 10:28
Հասարակություն

«Իմ քայլի» էլիտար թեկնածուները լուրջ պայքարի մեջ չեն ուզում մտնել. «Հրապարակ»

«Իմ քայլի» էլիտար թեկնածուները լուրջ պայքարի մեջ չեն ուզում մտնել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» դաշինքի էլիտար թեկնածուների համար քարոզարշավն ահագին ծանր բեռ է բոլոր առումներով, մանավանդ որ նրանք գտնվում են անցողիկ տեղերում եւ շատ ջանք չեն թափում ռեյտինգային ընտրակարգով «ընտրվելու» համար։ «Մենք այս պահին ունենք մեկ շտաբ՝ Հյուսիսային պողոտայում, շատ լավ տեղ է խանութի համար, սակայն բնակչության համար հարմար չէ, որ գա բողոքի, պետպատվեր ուզի․ հա, տաքուկ տեղ է»,- ժպիտով ասաց առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանի շտաբի անդամներից մեկը մեր հարցմանն ի պատասխան՝ քանի՞ շտաբ ունեք դուք։

Արսեն Թորոսյանն առաջադրվել է Կենտրոն-Նորք-Մարաշ-Էրեբունի ընտրատարածքում։ «Պետք է Նուբարաշենում, Էրեբունիում, Նորք-Մարաշում էլ բացեինք, չարինք»։ Փո՞ղ եք խնայում։ «Չէ, հանգիստ ենք, Արսենը 17 համարն է համամասնականում, գիտենք, որ անցնելու է, լուրջ պայքարի մեջ չենք ցանկանում մտնել»։

Ասում են՝ արդեն իսկ Թորոսյանը հայտարարել է, որ մնալու է իր պաշտոնին, ավելին՝ իրեն են միացնելու սոցապնախարարությունը, արդեն իսկ աշխատակազմի ղեկավար է խոստացել իր շտաբի պետին։ Իսկ ճի՞շտ է, որ պատրաստվում եք բակային միջոցառումներ անել, ձեզ օգնելու է նաեւ դիջեյ Վակցինան, բակերում արյան անալիզներ եք վերցնելու, ճնշում, շաքար չափեք․ վարչական միջոցների՞ց եք օգտվելու։ «Ոչ, մենք վարչական միջոցներ չենք օգտագործում»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: