|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Հրապարակ» թերթը անդրադարձել է Հյուսիսային պողոտայի 8-րդ շենքի բնակիչների կենցաղային խնդիրներին: Շենքի բնակիչները չեն կարողանում հանգիստ քնել «Կայլ» ռեստորանային համալիրից հնչող երաժշտության բարձր ձայնից:
Շենքի բնակիչ` «Գառնի Թերաս» համատիրության նախագահ Րաֆֆի Ղուկասյանը, «Հրապարակին» ասել է, թե հարցը կարգավորելու համար բազմիցս դիմել է Երեւանի քաղաքապետարանին եւ դատախազությանը, բայց` անօգուտ:
«Ես կարծում եմ, որ Հայաստանում օրենքներ չեն գործում, դրանք պիտի աշխատեն, որ մարդիկ հավատան փոփոխություններին, որ քաղաքացիների իրավունքները պաշտպանվում են»,- ասել է գործարարը: