կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-30 18:34
Քաղաքական

Մենք երաշխավորում ենք բոլոր ներդրողների, այդ թվում՝ պարոն Ծառուկյանի անվտանգությունը. Փաշինյանը՝ Զոհրաբյանին

Մենք երաշխավորում ենք բոլոր ներդրողների, այդ թվում՝ պարոն Ծառուկյանի անվտանգությունը. Փաշինյանը՝ Զոհրաբյանին

ՀՀ կառավարությունը երաշխավորում է Հայաստանում կատարվող ներդրումների անվտանգությունը`  անկախ ներդրողի քաղաքական պատկանելությունից,  ներդրումը պետք չէ կապել քվեի հետ։ Այս մասին Աբովյան քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարությանը, թե «ձեր քվեով հնարավորություն կտաք Ծառուկյանին ներդրումներ անել»:

«Դա նոր Հայաստանի տրամաբանություն չէ։ Մենք երաշխավորում ենք բոլոր ներդրողների, այդ թվում՝ պարոն Ծառուկյանի անվտանգությունը», - նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր գործարարների 95 տոկոսը պատգամավորի թեկնածու  չէ, բայց շարունակում են ներդրումներ անել: