|
Փոխարժեքներ
13 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 380.83 |
| EUR | ⚊ | € 444.28 |
| RUB | ⚊ | ₽ 4.8304 |
| GBP | ⚊ | £ 512.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.25 |
Ուկրաինայի Գերագույն ռադայի Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովն աջակցել է Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի հետագա երկարաձգման մասին հրամանագրերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։
«Գերագույն ռադայի Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովը հերթական անգամ աջակցել է Ռադայի հաստատմանը ներկայացված ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին թիվ 14367 և թիվ 14366 հրամանագրերին», - նշել է Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
Նրա խոսքով՝ պատգամավորները միաձայն աջակցել են նոր հրամանագրերին։
«Հետագա հաստատումը կլինի այս շաբաթ, ամենայն հավանականությամբ՝ հունվարի 14-ին, Ռադայի պալատում, որտեղ անհրաժեշտ է 226 կամ ավելի ձայն», - հավելել է Ժելեզնյակը։
Փաստաթղթերի համաձայն՝ առաջարկվում է երկարաձգել Ուկրաինայում ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը 90 օրով՝ 2026 թվականի փետրվարի 3-ի առավոտյան ժամը 5:30-ից մինչև մայիսի 3-ը ներառյալ։
Խորհրդարանում քվեարկությունից հետո սա կլինի այս իրավական ռեժիմի 18-րդ երկարաձգումը՝ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի հետ հակամարտության մեկնարկից ի վեր։ Գերագույն ռադան վերջին անգամ Ուկրաինայում ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը երկարաձգել էր մինչև 2026 թվականի փետրվարի 3-ը։