|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Մարտի 25-ին տեղի ունեցավ ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանդիպումը Միացյալ Թագավորության Լորդերի պալատի եւ ՄԹ-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ:
ԱԳՆ-ն տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ շնորհավորելով Արման Կիրակոսյանին ՄԹ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ բարոնուհի Քոքսը հաջողություն մաղթեց դեսպանին իր առաքելության իրականացման ընթացքում եւ պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցելու հայ-բրիտանական հարաբերությունների տարբեր ոլորտներում փոխգործակցության օրակարգն առաջ մղելու հարցում:
Դեսպանը ներկայացրեց ՀՀ մոտեցումները հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման, արտաքին քաղաքական օրակարգի, տարածաշրջանային տարբեր խնդիրների շուրջ, ինչպես նաեւ մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացը:
Կողմերը համակարծիք էին հայ-բրիտանական խորհդրդարանական բարեկամության խմբի աշխատանքների առավել աշխուժացման հարցում՝ ՀՀ խորհրդարանում նշված խմբի կազմի վերջնական ձեւավորումից հետո:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ արդի տարբեր միջազգային խնդիրների շուրջ: